«Սևան» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Արմեն Շահգելդյանը:
Այս մասին հայտնում է «Սևանի» մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ «Սևանը» Հայաստանի Առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրում երեկ՝ օգոստոսի 14-ին, 3-0 հաշվով հաղթել է «Ուրարտու-2»-ին:
Արմեն Շահգելդյանը վերջերս էր հեռացել «Վեստ Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից: