Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Վուլվզի կիսապաշտպան Ռուբեն Նեվեշի տրանսֆերը, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, ակումբը տրանսֆերի է հանել Նեվեշին, քանի որ գումար է անհրաժեշտ՝ կազմը վերափոխելու համար՝ նոր մարզչի մոտիվներով: Տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո:
«Զինագործների» կազմը լքել են Դավիդ Լուիսը, Մեթյու Ռայանը, Մարտին Էդեգորն ու Դանի Սեբալյոսը: Վերջինը 2-ը «Արսենալում» խաղում էին վարձավճարով: Նրանց տրանսֆերային իրավունքները «Ռեալինն» են: Այս պատճառներով «Արսենալը» փորձում է ուժեղացնել կազմը:
ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում «Արսենալը» գրավեց 8-րդ տեղը ու չնվաճեց եվրագավաթային ուղեգիր: