ԵՎՐՈ-2020-ից առաջ մրցաշարին մասնակից հավաքականներն ընկերական խաղեր են անցկացնում:
Ֆրանսիայի հավաքականը ընդունեց Ուելսին ու առավելության հասավ 3-0:
Վերադարձի խաղում, 25-րդ րոպեին Բենզեման կարող էր դառնալ գոլի հեղինակ, բայց վրիպեց 11 մետրից. փոխարենը դիպուկ էին Մբապեն, Գրիզմանն ու Դեմբելեն:
Անգլիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային: Խաղի միակ գնդակը 57-րդ րոպեին խփեց «Արսենալի» հարձակվող Բակարի Սական:
Նիդերլանդների հավաքականը 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Շոտլանդիայի հետ: Հոլանդացիներիզ դուբլ ձևակերպեց Մեմֆիս Դեպայը:
Վրաստանը հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Ռումինիային:




























































