Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում ուժերն է չափելու «Սևիլիայի» հետ։ Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակը։
Հայտավորված 19 ֆուտբոլիստների շարքում է վնասվածքից ապաքինված Կարիմ Բենզեման։ Սերխիո Ռամոսը դուրս է մնացել հայտացուցակից վնասվածքի պատճառով։

Հանդիպումը կկայանա շաբաթ՝ 19։00-ին։