«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է պաշտպան Հարի Մագուայերի` թիմի ավագ նշանակման մասին: Այս մասին հայտնում է Squawka-ն Թվիթերում:
Անգլիական ակումբի նախկին ավագը պաշտպան Էշլի Յանգն էր, որն, ըստ ԶԼՄ-ների, մոտ է «Ինտեր» տեղափոխությանը:
Մագուայերը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Լեսթեր Սիթիից» նախորդ տարվա ամռանը: Տրանսֆերի արժեքը կազմել է 87 մլն եվրո, ինչը Հարիին թույլ է տվել դառնալ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը: Ավելի վաղ նա հանդես է եկել «Շեֆիլդ Յունայթեդում», «Ուիգանում» և «Հալ Սիթիում»:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն անգլիական Պրեմիեր-լիգայի 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: