Goldman Sachs ներդրումային բանկը Բարսելոնային կտրամադրի 500 միլիոն եվրո վարկ:
100 միլիոն եվրոն անմիջապես կօգտագործվի խաղացողներին աշխատավարձի պարտքերը մարելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան արդեն 100 միլիոն եվրոյի վարկ է ձևակերպել ամերիկյան բանկում։ Կորոնավիրուսային համաճարակի սկզբից ակումբի խաղացողները մի քանի անգամ համաձայնվել են աշխատավարձի ժամանակավոր կրճատման հետ: Այնուամենայնիվ, ակումբի ֆինանսական դրությունը մնում է անկայուն:




























































