«Միլանն» Ա Սերիայի 36-րդ տուրում մրցում է «Տորինոյի» հետ ու 0-7 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տանում։
24-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Մարկո Գուիդան 11-մետրանոց է նշանակել թուրինցիների դարպասին՝ կիսապաշտպան Սամուելե Կաստիլյեխոյի նկատմամբ կոպիտ խախտման համար։ Կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։
«Միլանն» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 18-րդ անգամ է իրացրել 11-մետրանոցը։ Թիմը կրկնել է իր իսկ կողմից 1950/51 մրցաշրջանում սահմանված ռեկորդը։ Այս ցուցանիշին նախորդ մրցաշրջանում հասել է նաև «Լացիոն»։