Շարունակվում են «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար-Հայաստան 2021» ծրագրի շրջանակում տեղի ունեցող միջոցառումները:
Ճամբարի երեխաներին այսօր՝ մայիսի 7-ին, հյուրընկալվել են Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։
«Ի՞նչն ավելի շատ կերջանկացներ երեխաներին, քան ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյին գոլ խփելը և Ալեքսանդր Կարապետյանի հետ «պաս խաղալը»»,- գրում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Մանրամասները՝ ՀՖՖ տեսանյութում։