Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ֆելիքս Պասլակը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Այս մասին հաղորդում է դորտմունդյան ակումբի մամուլի ծառայությունը:
Նոր պայմանագրով ֆուտբվոլիստը թիմում կմնա մինչեւ 2023 թվականի ամառ: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 6 հանդիպում Բունդեսլիգայում և խփել է 1 գոլ:
Վերջերս հաղորդվում էր, որ «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունին: