Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտան բացատրել է, թե ինչու ակումբը արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին վաճառելՊՍԺ-ին:
«Իկարդիի վաճառելու որոշումը հեշտ չի տրվել, բայց դա կարևոր որոշում էր: Նա հանդերձարանում չափազանց շատ խնդիրներ էր առաջացնում: Մաուրոյին վաճառելու որոշումը սխալ էր թվում, բայց դա անհրաժեշտ էր և, ի վերջո, արդարացված», — Մարոտայի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը:
ՊՍԺ-ն վարձակալել էր Իկարդիին 2019-ի ամռանը, իսկ մեկ տարի անց 50 միլիոն եվրոյով գնեց հարձակվողի տրանսֆերը: Այս մրցաշրջանում 28-ամյա արգենտինացին բոլոր մրցաշարերում 23 հանդիպում է անցկացրել ֆրանսիական ակումբի կազմում, դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ: