Հոլանդական «Այաքսը» ժամանակից շուտ ապահովեց հաղթանակը՝ ներքին առաջնությունում:
31-րդ տուրում Ֆեն Հագի թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Էմմենի» դարպասն ու անհասանելի դարձավ մրցակիցների համար:
Սա «Այաքսի» համար 35-րդ հաղթանակն էր, ինչը ռեկորդ է Նիդերլանդներում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը կիսատ մնաց՝ Covid-19-ի պատճառով:
2019/20 մրցաշրջանի չեմպիոնը կրկին «Այաքսն» էր: