Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Սևանը» հյուրընկալվեց «Արարատ-2»-ին ու առավելության հասավ 2-1 հաշվով: Հյուրերից աչքի ընկան Էդվինաս Կլոնիունասն ու Հովհաննես Պողոսյանը, իսկ տանտերերից պատասխանեց Սարգիս Դավեյանը:
Ընթացիկ մրցաշրջանում սա «Սևանի» 8-րդ անընդմեջ հաղթանակն էր ու այս պահին Շահգելդյանի թիմը 50 միավորով միանձնյա առաջատարն է և 3 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Վեստ Արմենիային»:
«Արարատ-2»-ը 20 միավորով 7-րդ տեղում է: