New In Chess Classic արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի առաջին մրցախաղն Լևոն Արոնյանի և Մագնուս Կարլսենի միջև ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Հայ շախմատիստի և աշխարհի գործող չեմպիոնի միջև դիմայությունում կողմերը տարել են մեկական հաղթանակ (3-րդ պարտիան հաղթել է Կարլսենը, 4-րդը՝ Արոնյանը) և 2 ոչ-ոքի գրանցել։
Եթե երկրորդ մրցախաղում էլ գրանցվի ոչ-ոքի, ապա կանցկացվի լրացուցիչ մրցախաղ։ Կիսաեզրափակչի մյուս խաղում Նակամուրան 3-1 հաշվով հաղթել է Մամյեդարովին։
Հիշեցնենք, որ մրցաշարի նախնական փուլին մասնակցում էր 16 շախմատիստ։ Լևոն Արոնյանը 9 միավորով New In Chess Classic առցանց մրցաշարի 15-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում զբաղեցրել էր 5-րդ տեղը՝ դուրս գալով փլեյ-օֆֆ փուլ, որտեղ 1/4 եզրափակչում հաղթահարեց Ուեսլի Սոյի արգելքը։