«Բարսելոնան» ստիպված է եղել ակումբի ֆինանսավորման նոր աղբյուր գտնել այն բանից հետո, երբ Եվրոպական Սուպերլիգայի փլուզումից հետո, թիմը զրկվեց 350 մլն եվրոյից: Այդ գումարով ակումբի ղեկավարությունը մտադիր էր նաև երկարաձգել պայմանագիրն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Աղյուրի փոխանցմամբ, ակումբը Սուպերլիգայից սպասվելիք գումարներով ցանկանում էր երկարձգել պայմանագիրը Մեսսիի հետ, վճարել աշխատավարձերի հետ կապված պարտքերը, և, հնարավոր է, փորձեր պայքարել հարձակվողներ Էրլինգ Հոլանդի կամ Նեյմարի համար:
«Բարսելոնան» Սուպերլիգայի 12 հիմնադիր-ակումբներից մեկն էր, և, չնայած հաստատել է իր հավատարմությունն այդ նախագծին, ստիպված է եղել ընդունել, որ մրցաշարը դժվար թե մեկնարկի մոտ ժամանակներս:
Ակումբը ստիպված է բանակցություններ սկսել ԱՄՆ, Ասիայի և Եվրոպայի ներդրումային ֆոնդերի հետ՝ շահավետ պայմաններով վարկերի համար: Ակումբը նաև դիտարկել է «Բարսելոնայի» տնային մարզադաշտի՝ «Կամպ Նոուի» անվան իրավունքների վաճառքի հնարավորությունը:
Համաձայն վերջին զեկույցի, ակումբի ընդհանուր պարտքը կազմում է ավելի քան 1 մլրդ եվրո: