«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան կիսվել է կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի պայմանագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ իր կարծիքով:
«Մեսսին կարող է խաղալ «Բարսելոնայում» մինչև այն օրը, երբ նա կորոշի ավարտել կարիերան: Առանց Լեոյի «Բարսելոնան» «Բարսելոնա» չէ»,- մեջբերում է ֆուտբոլիստին Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն շարունակում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու փորձերը։ Արգենտինացին այս ամառ ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի։





























































