Խամես Ռոդրիգեսը շուտով կարող է երկարաձգել պայմանագիրը «Էվերթոնի» հետ: Այս մասին հայտնում է Marca-ն:
Կոլումբիացի կիսապաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին, բայց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է ֆուտբոլիստին թիմում պահել եւս մեկ տարի:
«Էվերթոնի» կազմում անցկացրած 22 խաղում Խամեսը դարձել է վեց գոլի եւ չորս գոլային փոխանցման հեղինակ: