Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվել համոզել «Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտային՝ Սուպերլիգային անդամակցելու համար.
«Դժվար չէր ինչ-որ բան Լապորտային համոզել, քանի որ երբ հանդիպում են պատասխանատու մարդիկ, լուծումը մեկն է լինում:
«Բարսելոնան» դժվարին իրավիճակում է, և այս քայլը «Բարսելոնայի» ու ամբողջ ֆուտբոլի ապագայի համար է»,-ասել է Պերեսը: