«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը ճանաչվել է Անգլիայի հավաքականի՝ 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Հավակնորդների թվում էին նաև Ռահիմ Սթերլինգը և Հարի Քեյնը:
2019 թվականին 29-ամյա Հենդերսոնը 7 հանդիպում է անցկացրել ազգային թիմի կազմում: Անգլիայի ընտրանու հետ դարձել է Ազգերի գավաթի խաղարկության 3-րդ մրցանակակիր: