Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը կարիերան կարող է շարունակել պորտուգալական «Բենֆիկայում», հաղորդում է O Jogo-ն:
Պորտուգալական ակումբը ցանկանում է վարձակալել «Արքայական» ակումբի հարձակվողին: «Ռեալը» պատրաստ է 20 միլիոն եվրոյի դիմաց վաճառել Դիասին, բայց «Բենֆիկան» համաձայն չէ այդ տարբերակին:
Նշվում է, որ ակումբները շարունակում են բանակցությունները:
Հիշեցնենք, որ Մարիանոյի ծառայություններով նաև հետաքրքրված է «Ռոման»։
Հավելենք, որ 26-ամյա հարձակվողը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել։