Հայտնի է, թե որքան գումար են վաստակել իսպանական թիմերը երկրի Սուպերգավաթի ավարտված խաղարկությանը մասնակցելու համար:
AS-ը հայտնում է, որ բոլորից շատ վաստակել է Մադրիդի «Ռեալը», որը հաղթել է այդ մրցաշում: «Արքայական ակումբը» մասնակցության համար 6 մլն եվրո է ստացել, բայց եկամուտների ընդհանուր թիմը կազմել է 12 մլն եվրո, ինչը գերազանցում է մյուս մասնակիցներին վճարված ընդհանուր գումարները: Ընդ որում, «Ռեալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ նվաճած տիտղոսի համար 150-հազարական բոնուս է ստացել:
Իսպանիայի Սուպերգավաթի մասնակցության համար ստացած գումարների առումով երկրորդ տեղում «Բարսելոնան» է, որը, ինչպես «Ռեալը», մասնակցության համար 6 մլն եվրո է ստացել: «Աթլետիկոյին» 4 մլն եվրո է վճարվել, իսկ «Վալենսիային» 1.7 մլն եվրո:
Հիշեցնենք` Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ռեալը» հաղթել է «Վալենսիային», իսկ «Աթլետիկոն»`«Բարսելոնային»: Վճռորոշ խաղում «Ռեալը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է «Աթլետիկոյին»: