VBet Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է Չարենցավանի «Վանին»:
Ավելացված ժամանակում Վահագն Ավազյանի փոխանցումից հետո Էդգար Մովսեսյանը առաջ է մղել իր թիմին:
Հիմնական ժամանակն ավարտվել է այս հաշվով և թիմերը խաղը շարունակում են լրացուցիչ ժամանակում, քանի որ դիմակայության առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր նվազագույն հաշվով:
























































