Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Չելսի»-«Վեսթ Բրոմվիչ» հանդիպումը: Խաղն ավարտվել է Տուխելի թիմի՝ 2-5 պարտությամբ:
Հանդիպման հաշիվը խաղի 27-րդ րոպեին բացել է Քրիստիան Պուլիշիչը, բայց առաջին կեսի վերջին րոպեներին Մարկուս Պերեյրան երկու գոլ է խփել ու առաջ մղել հյուրերին: Իսկ մինչ այդ՝ 29-րդ րոպեին, «Չելսիի» բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան երկրորդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվել է խաղադաշտից: Երկրորդ խաղակեսում Կալամ Ռոբինսոնը՝ «Վեսթ Բրոմվիչի» կազմում դուբլ է ձևակերպել, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Մբայե Դիանեն: «Չելսիի» կազմում երկրորդ գնդակը հեղինակել է Մեյսոն Մաունթը:
Թոմաս Տուխելի սաները 30 խաղից հետո 51 միավոր են վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն են զբաղեցնում: «Վեսթ Բրոմվիչը» 21 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է: