Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ընկերական խաղ է անցկացնում Բելառուսի իրենց հասակակիցների հետ։
Հանդիպումը ակտիվ սկսեցին հյուրերը, սակայն աստիճանաբար մեր հավաքականի տղաները նախաձեռնությունը վերցրեցին իրենց ձեռքը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մի քանի լավ հնարավորություն ունեին խաղի հաշիվը բացելու, մի քանի անգամ էլ փայլուն խաղաց հյուրերի դարպասապահ Մալիևսկին։
Խաղակեսի միջնամասում Բելառուսի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ․ աչքի ընկավ հարձակվող Ուլադիսալու Լոժկինը։ Սակայն խաղակեսի վերջին րոպեներին Սերոժ Թիթիզյանը դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ և հավասարեցրեց խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 է։
























































