Բրազիլական ակումբները հավանության են արժանացրել տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ մարզիչների հեռացման հետ կապված սահմանափակում մտցնելու որոշումը: Այժմ ամեն ակումբ մրցաշրջանի ընթացքում ընդամենը մեկ անգամ կարող է մարզչին հեռացնել: Յուրաքանչյուր մարզիչ մրցաշրջանի ընթացքում մեկ անգամ կարող է հրաժարական տալ:
Եթե մարզիչը մրցաշրջանի ընթացքում հեռանա երկու ակումբներից, ապա նա այլևս չի կարողանա աշխատել այս կամ այն թիմում մինչև մրցաշրջանի ավարտը:
Մարզչի հեռանալու դեպքում ակումբին կթույլատրվի նորին նշանակել, բայց եթե ակումբը երկրորդին հեռացնի, ապա կկարողանա նշանակել միայն այնպիսի մասնագետի, որն ակումբում նվազագույնը 6 ամիս է աշխատել:
Որոշումն ընդունվել է ձայների 11 կողմ 9 դեմ հարաբերակցությամբ: