«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է՝ ինչպես է ստացել 11 համարի մարզաշապիկը Շվեդիայի հավաքական վերադառնալուց հետո:
«Ինձ 10 համարն առաջարկեցին, բայց չեմ ուզում նորից դրանով հանդես գալ: Ուզում եմ նոր գլուխ սկսել:
Իսակը, որն ավելի վաղ հագնում էր 11 համարի մարզաշապիկը, ինձ ասաց.
«Կտամ քեզ այդ համարը մի պայմանով. որ նորից ինձ վերադարձնես, երբ էլի գնաս: 6-7 տարուց (ծիծաղում է)»,- Զլատանի խոսքերն է փոխանցում aftonbladet.se-ն: