«Ռոման» դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է Il Corriere dello Sport-ը։
Հռոմեական ակումբն այս պահին նոր հարձակվող է փնտրում, որը կկարողանա փոխարինել Էդին Ջեկոյին։
Շշուկներ են պտտվում, որ Ջեկոն վիճել է մարզչական շտաբի հետ ու, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա թիմից։