«Բարսելոնայի» հարձակվող Պեդրին պատմել է Մադրիդի «Ռեալ» չկայացած տեղափոխության մասին․
«Բանակցությունների ընթացքում ես շնորհակալություն հայտնեցի «Ռեալին» հետաքրքրության համար, բայց մերժեցի։ Ես հագա «Ռեալի» մարզաշապիկը և հասկացա, որ ինչ-որ բան այն չէ։ Իսկ հետո հայտնվեցի մի ակումբում, որի կազմում ցանկանում էի հանդես գալ։
Ինչ վերաբերում է Մեսսիի պայմանագրին, մենք նրա հետ այդ մասին չենք խոսում։ Այդ որոշոջմը նա պետք է ինքը կայացնի։ Հուսով եմ՝ նա դեռ մի քանի տարի կմնա «Բարսելոնայում»։ Հիմա արդյունքները լավանում են, և ակնհայտ է, որ Մեսսին ավելի երջանիկ է դառնում։ Նա հիանալի մարդ է»,- Պեդրիի խոսքերն է փոխանցում AS-ը։
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» 2019 թվականի աշնանը հայտարարեց «Լաս-Պալմասի» կիսապաշտպան Պեդրիի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին Իսպանիայի առաջնության 27 հանդիպման է մասնակցել, դարձել է երկու գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։