Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»։
Հիմնական և լրացուցիչ ժամանակը ավարտվեց 0-0 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Զիդանի թիմը առավել դիպուկ գտնվեց՝ հաղթելով 4-1 հաշվով։
«Ռեալի» կազմում դիպուկ հարվածներ իրացրին Դանի Կարվախալը, Ռոդրիգոն, Լուկա Մոդրիչը և Սերխիո Ռամոսը։ «Աթլետիկոյից» դիպուկ էր միայն Կիրան Տրիպիեն։ Նշակետից վրիպեցին Սաուլն ու Տոմաս Պարտին։ Վերջինիս հարվածը հետ մղեց Տիբո Կուրտուան։
«Ռեալը» իր պատմության մեջ 11-րդ անգամ է նվաճում Իսպանիայի սուպերգավաթը։