«Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Սիլուե Ամեդե Յակուբայի որակազրկումը կասեցվել է։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Մարտի 16-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 32-րդ հոդվածի 1-ին կետի և մրցավարական կոմիտեի խորհրդատվական կարծիքի հիման վրա կասեցրել է ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի կողմից «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Սիլուե Ամեդե Յակուբայի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ մրցափուլի՝ «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ ստացած երկու զգուշացումների արդյունքում ֆուտբոլիստի որակազրկումը:
Հետևաբար, ֆուտբոլիստ Սիլուե Ամեդե Յակուբան կարող է մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ մրցափուլի՝ «Ալաշկերտ»- «Շիրակ» հանդիպմանը»,- ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:
























































