«Արսենալը» ԱՊԼ-ի շրջանակում կայացած խաղում 2-1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի համար սա առաջին խաղն էր «խթանների» հետ սեփական դաշտում «Արսենալը» գլխավորելուց հետո։ Opta-ի փոխանցմամբ՝ Արտետան «Արսենալի» երրորդ անընդմեջ մարզիչն է, որը հաղթում է «Տոտենհեմի» հետ առաջին տնային խաղում։
Արտետայից առաջ «Արսենալը» գլխավորում էր Ունայ Էմերին։ Իսպանացի մասնագետից առաջ երկար տարիներ լոնդոնյան թիմը գլխավորել է Արսեն Վենգերը։ Այս երկու մարզիչները ևս «Տոտենհեմի» հետ իրենց առաջին տնային խաղում հաղթանակ են տարել։