Ա Սերիայի 27-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Տորինոյին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 62-րդ րոպեին․ «Տորինոյի» դարպասին նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ռոմելու Լուկակուն։ 70-րդ րոպեին Սանաբրիան հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպման վերջակետը դրեց Լաուտարո Մարտինեսը հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ։
«Ինտերը» 67 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Տորինոն» 20 միավոր ունի ու դուրս մնալու գոտում է։