«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» պաշտպան Մատիյս դե Լիխտին։ Այս մասին հաղորդում է Diario Gol-ը։
Հաղորդվում է, որ նիդերլանդցի ֆուտբոլիստը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական ակումբի առաջնահերթությունն է։
Այս գործարքը առաջնահերթ է համարվում, անկախ նրանից, թե ով կդառնա «Բարսելոնայի» նոր նախագահը։