«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է հաջորդ ամառ փոխել ակումբային գրանցումը, գրում է Mundo Deportivo-ն:
«Բարսելոնան» հետաքրքրված է 23-ամյա բրազիլացու ծառայություններով: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 19 հանդիպում, դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ժեզուսի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը: