NBA- ի կանոնավոր առաջնությունում «Բրուքլին Նեթսը» 132:114 հաշվով հաղթեց «Հյուսթոն Ռոքեթսին»: Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ջեյմս Հարդենն էր, ով իր հաշվին գրանցեց թրիփլ-դաբլ՝ 29 միավոր, 10 խափանում ու 14 փոխանցում:
Մեկ այլ խաղում «Սակրամենտո Քինգսը» սեփական հարկի տակ հաղթեց «Լոս Անջելես Լեյքերսին» ՝ 123:120: Լեբրոն Ջեյմսը չի մասնակցել հանդիպմանը:
Դալլաս — Օկլահոմա — 87:78
Օրլանդո — Ատլանտա — 112: 115
Մինեսոտա — Շարլոտա — 102: 135
Նյու Օրլեան — Չիկագո — 124: 128
Պորտլանդ — Գոլդեն Սթեյթ — 108։106