«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ակումբի նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Դա վատ է ակումբի իմիջի համար։ Մենք պետք է սպասենք ու տենսնեք, թե ինչ կլինի։ Ես այդ ընթացքում ակումբում չէի։ Մենք ոչինչ չենք կարող անել այդ ուղղությամբ, մեզ միայն պետք է կենտրոնանալ ֆուտբոլի վրա։
Երբ ես իմացա այդ մասին (Բարտոմեուի ձերբակալման/խմբ․), ես ապշած էի։ Ես լավ եմ ճանաչում նրան ու Օսկար Գրաուին (ակումբի նախկին գլխավոր տնօրենին/խմբ․), ում նույնպես ձերբակալել են։
Ես ցավում եմ նրանց համար, քանի որ մենք միասին կարևոր պահեր ենք ունեցել։ Ինձ համար Բարտոմեուն միշտ եղել է բացառիկ մարդ»,-Կումանի խոսքն է մեջբերում Diario Sport-ը։
Կումանը «Բարսելոնայի» մարզիչ է նշանակվել Բարտոմեուի նախագահության ժամանակ։