«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ճանաչվել է Ա Սերիայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Փետրվարին 4 խաղերում բելգիացին խփել է 4 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:
Լուկակուն Ա Սերիայի լավագույն ռմբարկուների ցուցակի երկրորդ ռմբարկուն է ՝ խփած 18 գոլով, մեկ գոլով ետ մնալով Ռոնալդուից: