«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նախատեսում է վաճառել պաշտպան Օլեքսանդր Զինչենկոյին եւ նրա փոխարեն գնել ավելի հուսալի պաշտպանի:
Ըստ TMW-ի, իսպանացի մարզիչը հետաքրքրված է «Ատալանտայի» պաշտպան Ռոբին Գոսենսի ծառայություններով, որը չորրորդ մրցաշրջանն է անցկացնում Ա Սերիայի թիմում:
Նշվում է, որ «Սիթին» պատրաստ է բանակցություններ սկսել «դիցուհիների» հետ մրցաշրջանի ավարտից հետո՝ 26-ամյա գերմանացի պաշտպանի տեղափոխության շուրջ:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Գոսենսը Ա Սերիայում անցկացրել է 20 հանդիպում, դարձել է ութ գոլի եւ չորս գոլային փոխանցման հեղինակ: