«Յուվենտուսը» բաց թողեց «Վերոնայի» նկատմամբ տարած հաղթանակը Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում:
Երկրորդ խաղակեսի սկզբում թուրինցիները հաշվի մեջ առաջ անցան Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ: Անտոնին Բարակի ջանքերով տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը 77-րդ րոպեին:
«Յուվենտուսը» 46 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Վերոնան» 9-րդ տեղում է՝ 35 միավորով: