«Բարսելոնան» հաղթել է «Սևիլիային» Լա Լիգայի 25-րդ տուրում (2:0):
Իսպանիայի առաջնության վերջին 10 տուրում սա կատալոնացիների 9-րդ հաղթանակն է: Ռոնալդ Կումանի սաներն այս ժամանակահատվածում չեն կարողացել հաղթել միայն «Կադիսի» հետ՝ փետրվարի 21-ին կայացած խաղում (1:1):
«Բարսելոնան» վերջին պարտությունը կրել է դեկտեմբերի 5-ին՝ նույնպես «Կադիսից» (1:2):
Լա Լիգայի հաջորդ տուրում «Բարսելոնան» մարտի 6-ին կմրցի «Օսասունայի» հետ: