Բարսելոնայի նախագահի թեկնածու Թոնի Ֆրեյկսան ասել, որ ընտրություններում հաղթելու դեպքում նախատեսում է ակումբ ներգրավել 250 միլիոն եվրոյի ներդրում: Այս գումարով նա ցանկանում է ձեռք բերել երեք աստղային ֆուտբոլիստների:
«Մենք պայմանավորվել ենք մի ներդրողի հետ, որը «Բարսելոնային» կտա 250 միլիոն եվրո: 2021/22 մրցաշրջանում մենք կկարողանանք պայմանագիր ստորագրել երեք աստղային ֆուտբոլիստների հետ ՝ երկուսը հարձակման գծի ներկայացուցիչ, իսկ մեկը՝ պաշտպանության:
«Բարսան» կունենա մրցունակ թիմ, որը հիմա չունի: Հոլանդ ու Մբապե՞: Մենք չենք խոսում կոնկրետ խաղացողների մասին, նախքան նրանց գնելը», — մեջբերում է Ֆրեյկսաին Marca-ն:
Ընտրությունները տեղի կունենան մարտի 7-ին: Բարսայի նախագահի հիմնական թեկնածուներն են Ժան Լապորտան և Վիկտոր Ֆոնտը: