Ավարտվել է Հայաստանի տղամարդկանց առաջնության 2-րդ տուրը․ խաղացված 6 պարտիաներից 5-ում կողմերից մեկը հաջողություն հասավ։ Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը տարել են 2-րդ հաղթանակները՝ համապատասխանաբար առավելության հասնելով Սամվել Տեր-Սահակյանի և Տիգրան Պետրոսյանի նկատմամբ, հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Լևոն Բաբուջյանին, Հովհաննես Գաբուզյանը՝ Շանթ Սարգսյանին, իսկ Տիգրան Հարությունյանը առավելության հասավ Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ։ Միակ ոչ-ոքին գրանցվեց Մանուէլ Պետրոսյան – Զավեն Անդրիասյան պարտիայում։
2-րդ տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը 1,5-ական միավորով բաժանում են 3-5-րդ հորիզոնականները։
Այսօր կկայանա մրցաշարի 3-րդ խաղափուլը։