«Լայպցիգը», ինչպես սպասվում էր, ակտիվացրել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Անխելինոյի ամբողջական տրանսֆերի գնման տարբերակը:
24-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025-ի ամառը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, տրասնֆերի գումարը կազմել է մոտ 18 միլիոն եվրո:
Անխելինոն այս մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն է: Բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում նա իր ակտիվում ունի 8 գոլ և 11 գոլային փոխանցում: