Բիլբաոյի «Աթլետիկը» դարձավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը։ Քառորդ եզրափակչում բասկերը 11 մետրանոց հարվածաշարում արտագնա խաղում հաղթեցին «Բետիսին»:
84-րդ րոպեին սևիլյացիներն առաջ անցան հաշվի մեջ `գոլի հեղինակ դարձավ Խուանմին: «Աթլետիկին» հաջողվեց դառնալ գոլի հեղինակ 4-րդ փոխհատուցվող րոպեին ՝ Ռաուլ Գարսիայի դիպուկ հարվածի շնորհիվ: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարում հյուրերի դարպասապահ Ունաի Սիմոնը երկու հարված հետ մղեց: Սերիայի վերջնական հաշիվը՝ 4:1:
Ավելի վաղ «Լևանտեն» ու «Բարսելոնան» դուրս էին եկել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ ՝ լրացուցիչ ժամանակում հաղթանակներ տոնելով համապատասխանաբար «Վիլյառեալի» ու «Գրանադայի» նկատմամբ, ինչպես նաև կիսաեզրափակչում է «Սևիլյան» , որը նվազագույն հաշվով հաղթեց «Ալմերիային»: