«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կարիերան չի շարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոն նաև հայտնում է, որ մանչեսթերյան մեկ այլ թիմ՝ «Մանչեսթեր Սիթին» էլ հետաքրքրված չէ իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի ծառայություններով, որը «Աթլետիկոյի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա այսօրվա իրավիճակն է։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը իրավիճակն այսպիսին է։ Մեծ հավանականությամբ այս տրանսֆերները չեն կայանա։