«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ապագան ակումբում որոշված է դեռևս նոյեմբերից, հաղորդում է Carrusel-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբում որոշում է կայացվել, որ Զիդանը ամռանը հեռանալու է թիմից։ Ակումբում կարծում են, որ թիմին փոխոխություններ են պետք ընթացիկ մրցաշրջանից հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զիդանի՝ «արքայական» ակումբում մնալը կապված է Չեմպիոնների լիգայում հաղթանակի հետ։