«Գիմարաեշի» 37-ամյա կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման կարծիք է հայտնել «Բարսելոնայի» ցուցադրած խաղի մասին, տեղեկացնում է SportMundo-ն:
«Նրանք շատ ծանր իրավիճակում են: Թիմում չգիտեն, թե ինչ ֆուտբոլ են ցուցադրում:
Տակտիկական խնդիրների և կարգապահության բացակայությունը «Բարսելոնային» մեծ խնդիրներ կպարգևի:
Նույնիսկ Մեսսին չդիմացավ այդ ամենին և շուտով կհեռանա թիմից:
Ներկայիս «Բարսելոնայում» նույնիսկ ես գերաստղ կլինեի»,ասել է Կուարեժման:
Հիշեցնենք, որ պորտուգալացին 2004-ին հանդես է եկել կատալոնական ակումբում: