«Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտարարություն է տարածել ակումբի պաշտոնական կայքը։
Նաչոն օրեր առաջ ինքնամեկուսացել էր, քանի որ ուղիղ կոնտակտ էր ունեցել Covid-19-ով վարակված անձի հետ։ Նաչոն բաց էր թողել «Ալկոյանոյի» (1-2) և «Ալավեսի» (4-1) դեմ խաղերը։
Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ևս վարակված է կորոնավիրուսով։