«Տոտենհեմի» բողոքարկումը կապված Հյոն Մին Սոնի կարմիր քարտի հետ ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղում (0-2) մերժվել է։ Հարավկորեացին բաց է թողնելու ԱՊԼ-ի առաջիկա երեք հանդիպումները, հաղորդում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ «խթանների» կիսապաշտպանը ընկած դիրքում ոտքով հարվածել էր «Չելսիի» պաշտպան Անտոնի Ռյուդիգերի որովայնին։
Հանդիպման մրցավար Էնտոնի Թեյլորը VAR համակարգի վրա աշխատող մրցավարների հետ քննարկումից հետո հեռացրեց Հյոն Մին Սոնին դաշտից։
Սա 27-ամյա ֆուտբոլիստի համար արդեն երկրորդ կարմիր քարտն էր ընթացիկ մրցաշրջանում։ Առաջինը Սոնը ստացել էր «Էվերթոնի» դեմ խաղում (1-1):