Հայտնի է, թե ինչ կազմերով դաշտ դուրս կգան «Տոտենհեմն» ու «Ֆուլհեմը» անգլիական Պրեմիեր-լիգայի 16-րդ տուրից հետաձգված խաղում: Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Տոտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 00:15-ին:
«Տոտենհեմ». Լյորիս, Սանչես, Օրյե, Ռեգիլոն, Դայեր, Հեյբերգ, Ուինքս, Սիսոկո, Սոն Հին Մին, Ն՛Դոմբելե, Քեյն:
Պահեստայիններ. Հարտ, Դևիս, Ալդերվեյրելդ, Դոերտի, Ալի, Լամելա, Մոուրա, Վինիսիուս, Բեյլ:
«Ֆուլհեմ». Արեոլա, Անդերսեն, Էյնա, Ռոբինսոն, Ադարաբիոյո, Տետե, Բոբի Ռիդ, Զամբո Անգիսա, Հարիսոն Ռիդ, Լոֆտուս-Չիկ, Կավալեյրու:
Ժոզե Մոուրինյուի սաները, անցկացնելով 16 հանդիպում, 29 միավոր են վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն են զբաղեցնում: «Ֆուլհեմը»15 խաղից հետո վաստակել է 11 միավոր և գտնվում է 18-րդ հորիզոնականում: