«Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կիսվել է թիմի ավագ Սերխիո Ռամոսի ապագայի վերաբերյալ իր մտքերով։
«Վերջին հաշվով նա կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ։
Եթե դա տեղի չունենա, այն կլինի մեծ սխալ յուրաքանչյուր կողմի համար։ Նույն իրավիճակն էր նաև Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալիս։ «Ռեալը» մնաց առանց Չեմպիոնների լիգայի, իսկ Ռոնալդուն՝ առանց «Ոսկե գնդակի»»,-Վալդանոյի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալն» ու Ռամոսը դեռևս համաձայնության չեն հասնում նոր պայմանագրի շուրջ։